Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

ՎԱՐԴԱՎԱՌԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ՏԱՎՈՒՇ ԳՅՈՒՂՈՒՄ՝ «ԼՈՒՅՍ ՄԱՆԿԱՆՑ» ԾՐԱԳՐԻ ՍԱՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Տավուշ գյուղում իրական տոն էր. «Լույս մանկանց» ծրագրի սաները գեղեցիկ միջոցառում էին պատրաստել՝ նվիրված Վարդավառի տոնին: Միջոցառմանը ներկա էին «Լույս մանկանց» ծրագրի հովանավորները Դանիայից, ինչպես նաև՝ հայաստանյան գործընկերները: Ներկա էր Տավուշի թեմի գերաշնորհ առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը: Կային ներկաներ հարակից համայնքներից: Միջոցառումն ավարտվեց սպորտային խաղերի մրցույթով՝ Տավուշի, Այգեձորի, Նորաշենի աշակերտների մասնակցությամբ:

... Ավելին.

ԱՄԱՆՈՐՅԱ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ՏԱՎՈՒՇ ԳՅՈՒՂՈՒՄ

ՏաՀույսում շարունակվում են Ամանորի և Սուրբ Ծննդյան միջոցառումները․ Տավուշ գյուղում խաղաղության ու սիրո տոն էր։ Դեկտեմբերի 25-ին Տավուշի դպրոցական ջերմ հարկի ներքո էին համախմբվել Նավուրի, Բերդի կիրակնօրյա դպրոցների և Տավուշ գյուղի «Լույս Մանկանց» ծրագրի սաները՝ մոտ 150 հոգի։ Մանուկների շուրթերից հնչեց Սուրբ Ծննդյան պատմությունը, նրանց երգով ու աղոթքով ևս մեկ անգամ ներկաների սրտերին հասավ Սուրբ

... Ավելին.

Հաղարծնի շաբաթ. «Տավուշն ունի չքնաղ բնություն, հերոս սահմանապահ ժողովուրդ» Նարեկ Սահակյան, Բաղանիսի գյուղապետ

Առաջին տարին չէ, որ մասնակցում եմ: Դրական լիցքեր ունեմ, ոգևորությունս այնքան մեծ է, որ ամբողջ մեդիադաշտն ու սոցիալական ցանցերը խոսում են Հաղարծնի շաբաթի մասին: Ամենակարևորն այն է, որ այս միջոցառումը տարածվել է մարզի տարածքի սահմաններից ու նույնիսկ Հայաստանի սահմաններից դուրս: Վստահ եմ, որ սա շարունակական է լինելու, քանի որ ունենք Բագրատ Սրբազանի նման Տավուշի թեմի

... Ավելին.

Տավուշի թեմում հոգևոր զարթոնքը շարունակում է գտնվել իր բարձրակետում: Վազաշեն, Կայան, Ազատամուտ գյուղերն ունեցան իրենց կիրակնօրյա դպրոցները:

Աստծո շունչը մտնում է Տավուշի յուրաքանչյոր շեն, հոգևոր զարթոնքը համակել է ամբողջ հերոսական տարածաշրջանը: Մանուկների ու մանկավարժների խանդավառությունն ակնհայտ է ու աննկարագրելի, տասնամյակներ շարունակ հոգևոր կյանքով չապրող իսկ այսօր արդեն քրիստոնեության մեջ եռացող այս համայնքներին նոր շունչ է հաղորդվում: Երեխաների աչքերը լցվել են նոր սիրով: Տավուշի թեմի «Մեկ համայնք, մեկ դպրոց» ծրագրի շրջանակներում բացված դպրոցների թիվն

... Ավելին.

Տավուշի թեմի Թեղուտ և Հաղարծին գյուղերում բացվեցին հերթական կիրակնօրյա դպրոցները

Տավուշի թեմի «Մեկ համայնք, մեկ դպրոց» ծրագրի շրջանակներում մեկը մյուսի հետևից շարունակվում են բացվել կիրակնօրյա դպրոցներ՝ երեխաների քրիստոնեական դաստիարակության համար: Նոյեմբերի 8-ին տեղի ունեցավ Դիլիջանի տարածաշրջանի Թեղուտ և Հաղարծին գյուղերի կիրակնօրյա դպրոցների բացման հանդիսավոր արարողությունները, որին ներկա էին դպրոցների ուսուցչական և աշակերտական կազմերը, Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Բագրատ Սրբազանի օրհնությամբ Տավուշի թեմի հոգևոր դասը՝ Փոխառաջնորդ

... Ավելին.

Սահմանապահ Չորաթան գյուղում բացվեց Տավուշի թեմի հերթական կիրակնօրյա դպրոցը:

«Մեկ համայնք, մեկ դպրոց» ծրագրի շրջանակներում հունիսի 14-ին տեղի ունեցավ Չորաթանի կիրակնօրյա դպրոցի բացումը:  Չորաթանի միջնակարգ դպրոցում սովորում է 106 աշակերտ: Աշակերտները մարզային ու հանրապետական օլիմպիադաներում և մի շարք մրցույթ-փառատոններում փայլում են իրենց ինտելեկտուալ բարձր մակարդակով և տաղանդով: Տավուշի թեմը կարևորելով սահմանագոտում քրիստոնեական դաստիարակության անհրաժեշտությունը թեմի առաջին կիրակնօրա դպրոցներից մեկն էլ հենց բացեց Չորաթան համայնքում:

... Ավելին.

Վաղը՝Հունիսի 14-ին,Տավուշում տեղի կունենա 3 գյուղերի կիրակնօրյա դպրոցների բացում: Նավուր,Վերին կարմիր աղբյուր և Չորաթան:

Տավուշի թեմի «Մեկ համայնք, մեկ դպրոց» ծրագրի շրջանակներում մեկը մյուսի հետևից շարունակվում են բացվել կիրակնօրյա դպրոցներ՝ երեխաների քրիստոնեական դաստիարակության համար: Վաղը՝Հունիսի 14-ին,Տավուշում տեղի կունենա գյուղերի կիրակնօրյա դպրոցների բացում:Նավուր,Վերին կարմիր աղբյուր և Չորաթան:  

... Ավելին.



Translate »